Մատչելի հղումներ

Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ


Mike Pence
Mike Pence

Կալիֆոռնիայում հայտնաբերված կորոնավիրուսի առաջին դեպքը, որի պատճառները դեռ հայտնի չեն, մեծացնում է ճնշումը ԱՄՆ-ի օրենսդիների վրա՝ անդրադառնալու վարակի տարածման սպառնալիքին:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեկ շաբաթյա հակասական ուղերձներից հետո փոխնախագահ Մայք Փենսը ստանձնեց ԱՄՆ-ի դիրքորոշումն արտահայտելու պատասխանատվությունը:

«Մենք պատրաստվում են կառավարության ողջ ուշադրությունը սևեռել այս կողմ: Նախագահը ցանկացավ հստակեցնել խնդրի կարեւորությունը»,- ասաց փոխնախագահ Փենսը:

Սակայն անսպասելի կորոնավիրուսի դեմ պայքարը ԱՄՆ-ի Կոնգրեսից լրացուցիչ գումար կպահանջի՝ թույլ տալով դեմոկրատներին մատնանշել այն փաստը, որ նախագահ Թրամփը փորձել է կրճատել այն ծրագրերը, որոնք կարող էին այս պայմաններում անհրաժեշտ լինել:

«Ո՞վ 35 միլիոն դոլարով կրճատեց վարակիչ հիվանդությունների արագ արձագանքման հիմնադրամը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 85 միլիոնով կրճատեց նոր առաջացող վարակիչ հիվանդությունների հաշիվը. Նախագահ Թրամփը: Ո՞վ 120 միլիոնով կրճատեց հանրային առողջության պատրաստվածության և արձագանքման ծրագրերը. Նախագահ Թրամփը: Եվ ո՞վ ուղղակի առաջարկեց 16%-ով կրճատել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների բյուջեն: Այդ գործակալությունը պատասխանատու է նման վիրուսների դեմ պայքարի համար: Ո´չ թե Դեմոկրատները, ո´չ էլ մամուլը, այլ նախագահ Թրամթը դա արեց», - ասաց Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը:

Աշնանը կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հանրապետականները, սակայն, դեմոկրատներին մեղադրում են համաշխարհային ճգնաժամը քաղաքականացնելու մեջ:

«Կորոնավիրուսի համար միևնույն են կուսացական տարաձայնությունները կամ քաղաքական լրահոսը: Այս նոր հիվանդությունը չի պատրաստվում դադար տալ, որպեսզի ներկայացուցիչները կարողանան ձևական վեճերում ներգրավվել, ինչը մեզ արդյուքներից ավելի շատ հեռացնում է, քան մոտեցնում»,- ասաց Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մըքքոնելը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով փորձել էր հանդարտեցնել վիրուսի վախերը այցելելով իր շրջանի չինական թաղամաս, ասաց՝ օրենսդիրները պատրաստվում էին պայմանավորվել հատկացումների շուրջ:

«Մենք պետք է պատրաստ լինենք միավորել Կոնգրեսում երկու կուսակցությունների և վարչակազմի ջանքերը՝ հասնելու նպատակին: Կյանքեր են վտանգված: Սա աննուներ տալու և քաղաքականությանմբ զբաղվելու ժամանկը չէ», - ասաց նա:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների խոսքով՝ հանրությունը չպետք է խուճապի մատնվի՝ չնայած վարակի ավելի շատ դեպքերի ակնկալիքին: Հիվանդությունների կառավարման կենտրոնի բժիշկ Ռոբերտ Ռեդֆիլդն ասաց. «Ամերիկացիների մոտ վարակի ռիսկը ցածր է: Մենք զսպման կոշտ ռազմավարություն ենք վարում, որն իսկապես ԱՄՆ-ում մինչ այսօր 15 դեպքի պարագայում աշխատել է: Մինչև Սաքրամենտոյում գրանցված դեպքը մենք 2 շաբաթ շարունակ վարակի նոր դեպք չէինք գրանցել»:

Վիրուսի արագ տարածումը ստիպում է մի շարք օրենսդիների ընդունել, որ ոչ ոք չգիտի՝ ուրքան գումար է անհրաժեշտ այն զսպելու համար. նախագահի կողմից առաջարկված 2,5 միլիարդը, թե Սենատի Դեմոկրատների 8,5 միլիարդ դոլարի առաջարկը: Եվ չնայած քաղաքական տարաձայնությունների՝ օրենսդիրներն ակնկալում են լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրել մինչև մարտի կեսը:

XS
SM
MD
LG