Ռոբոտներն իրենց հրամանները սովորաբար ստանում են մարդկանցից: Սակայն ինչ կասեք, եթե նրանք կարողանան գործել ինքնուրույն կամ սովորեն այլ ռոբոտներից:
«Մենք ցանկանում ենք ստեղծել հարմարվող ռոբոտներ, որոնք կծանոթանան միջավայրին և ձեռք բերված գիտելիքների հիման վրա ինքնուրույն կհարմարվեն», - ասում է Դելավերի համալսարանի ինժեներ-մեխանիկ Բերտ Թանըրը:
Գիտության ազգային հիմնադրամի օժանդակությամբ ինժեներ-մեխանիկ Բերտ Թանըրը և լեզվաբան Ջեֆրի Հայնցը ստեղծում են առաջատար ծրագրավորմամբ ռոբոտ, որը կարող է արձագանքել փոփոխվող իրավիճակներին: Գիտնականներն իրենց ռազմավարությունը հիմնել են մարդկային լեզվի կառուցվածքի վրա:
Դելավերի համալսարանի այս ծրագրի նպատակն է ստեղծել համագործակցող ռոբոտներ, որոնք կարող են գործել ինքնուրույն և հաղորդակցվել այլոց հետ, երբ հայտնվեն հրդեհի կամ աղետի վայրում:
«Եթե երկու ռոբոտներ միասին են աշխատում, ապա կունենանք մի ռոբոտ, որ դուռն է բացում, իսկ մյուսը՝ անցնում դռան միջով: Այդ առումով երկու ռոբոտները, միասին աշխատելով, կարող են հասնել ավելիին, քան եթե աշխատեին առանձին», - ասում է լեզվաբան Ջեֆրի Հայնցը:
Թանըրը և Հայնցը ասում են, որ երեխաների կողմից բառերը կապակցելու ունակության բացահայտումը կօգնի հասկանալ, թե ինչպես է հնարավոր առավել օգտակար ծրագրավորման լեզու գրել ռոբոտների համար:
«Այսպես, ռոբոտի նախադասությունն իր կողմից կատարվող գործողությունների հաջորդականցությունն է», - ասում է Հայնցը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր լեզվում կան կանոններ, որոնք որոշում են, թե որ հնչյուններ են օգտագործվում միասին, որոնք՝ ոչ: Երեխաներն այս կանոններն ընկալում են խոսել սովորելիս:
«Դա շատ հետաքրքիր է, քանի որ լեզուն այնքան բարդ է, բարդ քերականական կանոններ, շատ գործոններ են գործում, և թվում է՝ այդ ամենը կատարվում է շատ արագ՝ առանց ջանքի», - ասում է լեզվաբանը:
Թանըրը և Հայնցը համակարգչային ծրագրեր են մշակում, որոնցով ռոբոտները աշխատելու են միասին և կկարողանան սովորել նույն եղանակով՝ սովորել, թե ինչպես կարելի է նոր առաջադրանքներ կատարել։
«Օրինակ, եթե ռոբոտի ձեռքում արդեն որևէ իր կա, նա չի կարող միաժամանակ պահել մեկ այլ իր: Նա պետք է վայր դնի այդ իրը՝ նախքան մեկ այլ իր վերցնելը: Մենք փորձում ենք ռոբոտներին սովորեցնել այս սահմանափակումները: Այս դեպքերում օգնության են գալիս լեզվաբանության որոշ հնարքներ», - ասում է Թանըրը:
Բոլորս գիտենք «մի գլուխը լավ է, երկուսը` ավելի լավ» ասացվածքը: Հնարավոր է, որ այս ասացվածքը կիրառվի նաև ռոբոտների մասին խոսելիս: