ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը, հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի հետ համատեղ, ներկայացրել են կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 4347 բանաձևի նախագիծ, որը պահանջում է ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում և Կիպրոսի օկուպացված շրջաններում քրիստոնեական եկեղեցիների վիճակի մասին:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից հրապարակված հաղորդագրությունը մեջ է բերում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսի խոսքը, որը, ներկայացնելով թիվ 4347 բանաձևն ընդունելու անհրաժեշտությունը, ասել է, որ օրինագծով նախատեսվում է պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման գործում վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման համար: Ըստ կոնգրեսական Ռոյսի, բանաձևը ուշադրություն է հրավիրում տարբեր պատճառաբանություններով Թուրքիայի իշխանությունների կողմից անօրինական եղանակներով առգրավված կամ բռնագրավված եկեղեցիների ունեցվածքը հայկական, ասորական և հույն ուղղափառ համայնքներին վերադարձնելու մասին խախտված խոստումների հանգամանքին:
«Թուրքիայի իշխանությունների վերահսկողության տակ անցած եկեղեցիները թալանվել են, վերածվել մզկիթների, պահեստների, կազինոների, դրանց հաճախակի հասցվել է անվերականգնելի վնաս: Կրոնական խոցելի փոքրամասնություններն արժանի են շատ ավելիին, քան եկեղեցական իրենց գողացված ունեցվածքի չնչին մասի վերադարձին: Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի պահանջել Թուրքիայի առաջնորդներից պահպանել իրենց խոստումները և առանց լրացուցիչ հետաձգումների վերադարձնել նրանց վերահսկողության տակ գտնվող ունեցվածքը: Այս օրինագիծը կնպաստի, որ Թուրքիայում կրոնական ազատությունն ու հանդուրժողականությունը ԱՄՆ-ի դիվանագիտության առաջնահերթության վերածվի»:
Կոնգրեսական Էնգելն իր հերթին նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես բոլոր պետությունները, պատասխանատու է իր տարածքում բնակվող համայնքներից և օրինական սեփականատերերից պետության կողմից անօրինական եղանակով առգրավված կրոնական ունեցվածքի պաշտպանության, վերականգնման և վերադարձնելու համար:
«Հայերի, ասորիների և ուղղափառ հույների համայնքները Թուրքիայում բազում տարիներ շարունակ ջանքեր են գործադրում՝ ուղղված առգրավված իրենց գույքը վերադարձնելուն: Այս համայնքների պահանջներին պետք է հարգանքով վերաբերվել, դրանց անհրաժեշտ է անդրադառնալ՝ ժամանակին և համապարփակ եղանակով: Օրինագիծը հորդորում է Թուրքիայի Հանրապետությանը կատարել միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորությունները, ինչպես նաև կոչ է անում Միացյալ Նահանգներին առաջնահերթություն հաղորդել անօրինական եղանակով առգրավված կրոնական գույքի վերադարձի հարցին՝ այս համայնքների օրինական պահանջները կարգավորելու նպատակով», - ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էնգելը: