30 ամյա Չելսի Քլինթընն ու 32 ամյա Մարք Մազվինսկին իրենց պսակադրության մանրամասները գաղտնի են պահում, սակայն ըստ որոշ տվյալների, արարողությունը տեղի կունենա Նյու-Յորքից հյուսիս գտնվող 20 –հեկտար զբաղեցնող կալվածքում եւ կարժենա շուրջ 2 մլն դոլար։
Փոքրիկ Ռինեբեք քաղաքը կլինի անվտանգության ուժերի ուշադրության կենտրոնում։
Պսակադրությանը հրավիրված 500 հյուրերի թվում են հեռուստատեսային հաղորդման հաղորդավար հեղինակ եւ վարող Օփրա Վինֆրեյը, ռեժիսոր Սթիվըն Սփիլբերգը եւ երգչուհի Բարբրա Սթրեյզընդը։