Մատչելի հղումներ

Քլինթընը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Քլինթընը հաղորդել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել երկու երկրներին` երկարատև խաղաղության հասնելու համար:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընը Հայաստան է ժամանել` հուսալով թուլացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Երևանի և Բաքվի միջև աճող լարվածությունը:

Քլինթընի հետ հանդիպումից առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկու տասնամյակ տևացող այս հակամարտության լուծումն անվանել է “երկրի համար միակ կարևոր խնդիրը”:

Այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի միջև բանակցությունների դադարեցումից հետ տարածաշրջանում լարվածությունն աճել է: Հունիսին սահմանային գոտում բախման արդյունքում զոհվել է չորս հայ և երկու ադրբեջանցի զինվոր:

Քլինթընը Հայաստան ժամանեց Ադրբեջանից, որտեղ հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիևին:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հաղորդել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել երկու երկրներին` երկարատև խաղաղության հասնելու համար:

Չորսօրյա այս ճանապարհորդության ընթացքում Քլինթընն այցելելու է նախկին Խորհրդային միության անդամ կամ դաշնակից հինգ երկիր: Մինչև Ադրբեջան գալը Քլինթընը եղել է նաև Ուկրանիայում և Լեհատանում: Վերադարձից առաջ Քլինթընը կայցելի նաև Վրաստան:

XS
SM
MD
LG