ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն այս շաբաթ կատարում է եվրոպական շրջագայություն, որի շրջանակներում, Միացյալ Նահանգների արտգործնախարարության փոխանցմամբ, Քլինթընն արդեն այցելել է Ֆինլանդիա, որտեղ այս պետության ղեկավարության հետ անցկացրել է բանակցություններ՝ քննարկելով կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության, կանանց իրավունքների ընդլայնման, ինչպես նաև Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները:
Արտգործնախարար Քլինթընը հինգշաբթի օրը կատարում է այցելություն Ռիգա, որտեղ քննարկելու է հյուսիսատլանտյան ինտեգրման և Լատվիայում ծավալված տնտեսական ճգնաժամի հաղթահարման խնդիրները:
Լատվիան դարձել է արդեն հարյուրերորդ պետությունը, որն արտգործնախարար Քլինթընն այցելել է՝ Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում:
Լատվիայի մայրաքաղաքից Քլինթընը հինգշաբթի օրը կուղևորվի Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է աշխարհի պետությունների տնտեսական ոլորտում կանանց մասնակցության ընդլայնմանը նվիրված Կանանց միջազգային ֆորումի աշխատանքին, հանդիպում կանցկացնի նաև Ռուսաստանի դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն նաև Քլինթընի բանակցությունները Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Սպասվում է, որ քննարկման հիմնական թեման է լինելու Սիրիայում ստեղված իրավիճակը:
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկելու են նաև Սիրիայի խնդրի շուրջ երկու պետությունների դիրքորոշումների մերձեցման խնդիրը՝ խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի նախաձեռնությամբ Ժնևում Սիրիայի հարցով կայանալիք միջազգային համաժողովի նախապատրաստման շրջանակներում: