Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը Վրաստան կատարած իր այցի արդյունքները գոհացուցիչ է համարում


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունում Վրաստանի կազմի մեջ համարվող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում Ռուսաստանի միջամտությունը եւ այստեղ Ռուսաստանի շահերը։ Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Թբիլիսիում երկուշաբթի օրը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպումից հետո։

Ռուսաստանը 2008-ի կարճատեւ պատերազմից հետո ընդունել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը, սակայն այս տարածքները միջազգայնորեն դեռեւս համարվում են Վրաստանի մաս։

ԱՄՆ-ը դեմ է Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների կառուցմանն ու հիմնավորմանը: Նախագահ Օբաման խնդրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին խոսել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, վերջինիս կողմից մի քանի օր առաջ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

Կենտրոնական Եւրոպա եւ Կովկաս Քլինթընի կողմից սկսված հնգօրյա այցը շարունակվում է։ Շրջագայության նպատակն է տարածաշրջանի դաշնակիցներին ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը։

XS
SM
MD
LG