Մատչելի հղումներ

Քլինթընն Աֆղանստան է ժամանել՝ «ապագայի իրական պատկերի մասին տեղեկանալու նպատակով»


Քլինթընն Աֆղանստան է ժամանել՝ «ապագայի իրական պատկերի մասին տեղեկանալու նպատակով»
Քլինթընն Աֆղանստան է ժամանել՝ «ապագայի իրական պատկերի մասին տեղեկանալու նպատակով»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Աֆղանստանում մի խումբ կանանց և քաղաքական գործիչներին հայտնել է, որ ժամանել է այս երկիր՝ «Աֆղանստանի ապագայի իրական պատկերի մասին տեղեկանալու նպատակով»:

Հիլարի Քլինթընը Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատանը հինգշաբթի օրը հայտնել է, որ Աֆղանստանի ժողովրդից է ցանկանում տեղեկանալ առաջընթացի հնարավոր ուղիների առկայության մասին:

Այս հայտարարությամբ Քլինթընը, որը չորեքշաբթի ուշ երեկոյան չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հանդես է եկել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ հանդիպում անցկացնելուց առաջ:

Սպասվում է, որ Քարզայի հետ կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են թալիբների հետ հաշտեցմանն ուղղված ջանքերը և երկրում անվտանգության ապահովման համար պատասխանատվության փոխանցման խնդիրները:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, արտգործնախարար Քլինթընն Աֆղանստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում պնդելու է, որ Աֆղանստանի և Միացյալ Նահանգների հետ կնքվի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող պայմանագիր, որը կկարգավորի երկու պետությունների միջև հարաբերությունները 2014 թվականին ԱՄՆ-ի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս բերելուց հետո:

Քլինթընի և Քարզայի միջև բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաև Աֆղանստանի և հարևան Պակիստանի միջև հարաբերությունները:

Ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Աֆղանստանի պաշտոնատար անձինք նախկինում մեղադրել են Պակիստանին Աֆղանստանում զինյալներ խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու մեջ: Իսլամաբադը շարունակում է հերքել այդ մեղադրանքները:

XS
SM
MD
LG