ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի, բացի Ղրիմից, արևելյան Ուկրաինա շարժվելու հնարավորություն:
«Գիտեմ, որ ցանկանում եք ինձանից լսել, թե արդյոք Ղրիմը կմիանա Ռուսաստանին, արդյոք Պուտինը պատերազմելու է Ուկրաինայի հետ: Չեմ կարող հաստատ պատասխանել այս հարցին. դա կախված է բազմաթիվ գործոններից: Մեր խնդիրն այս գործոններին հետևելն ու վերլուծելն է», - դիմելով ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում հավաքված լսարանին՝ ասել է ԿՀՎ-ի տնօրենը:
Ջոն Բրենանի համաձայն, նայելով Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների գործողություններին, հասկանալի է դառնում, որ նրանք դեռևս չեն կողմնորոշվել, թե հետագա ինչպիսի քայլեր է պետք կատարել:
«Կանգնելու՞ է արդյոք Պուտինը Ղրիմում: Ես չգիտեմ», - խոստովանել է ԿՀՎ-ի տնօրենը՝ հավելելով. «Նա անհանգստություն է հայտնել հայրենակիցների ճակատագրով: Որքան հեռու է ինքը գնալու նրանց շահերը պաշտպանելու հարցում գիտի միայն ինքը՝ Պուտինը: Մենք պետք է հասկանանք այն դրդապատճառները, որոնցով նա ղեկավարվում է»:
«Դուք հարցնում եք ինձ, թե արդյոք Պուտինը, բացի Ղրիմից, ունի Ուկրաինայի արևելյան շրջաններ անցնելու հնարավորություն: Իմ պատասխանը՝ անկասկած: Այժմ նա, ըստ էության, փորձում է որոշել, թե ինչպես գործել հետագայում», - ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ ասել է ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը: