Մատչելի հղումներ

Գաղտնի հետախուզության ոլորտում պայմանագրային աշխատողներից կախվածությունը մտահոգում է ԱՄՆ-ի պաշտոնյաներին


Այդ մասին հրապարակվել է երեքշաբթի օրը, Վաշինգտոն Փոստ թերթում ազգային անվտանգության վերաբերյալ լույս տեսած հոդվածաշարում

Վաշինգտոն Փոստ թերթի համաձայն, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն ու Կենտրոնական հետախուզության գործակալության ղեկավար Լեոն Պանետան հայտարարել են, թե իրենց մտահոգում է գաղտնի հետախուզության ոլորտում մասնավոր պայմանագրով աշխատողներից չափից ավելի կախվածություն ունենալու ԱՄՆ-ի գործելակերպը։

Այդ մասին հրապարակվել է երեքշաբթի օրը, Վաշինգտոն Փոստ թերթում ազգային անվտանգության վերաբերյալ լույս տեսած հոդվածաշարում։

Թերթի համաձայն, գաղտնի հետախուզության ոլորտի 854.000 աշխատակիցների գրեթե մեկ երրորդը պայմանագրային, այլ ոչ թե պետական ծառայողներ են։

Պանետան ասել է, թե ԱՄՆ-ը պայմանագրային աշխատողների վրա է հենվել երկար ժամանակից ի վեր, Կենտրոնական հետախուզության գործակալության աշխատակիցների կողմից իրագործվելիք աշխատանքների համար։

Նա ասել է, թե պետական գործակալությունների համար աշխատող մասնավոր ընկերությունների շահերը պահանջում են ձգտել մեծ եկամուտների, ինչը հակասում է երկրին ծառայելու ձգտմանը։

Գեյթսը հաստատել է այդ հայտարարությունը, դիտել տալով, որ կառավարությունը ցանկանում է ունենալ այնպիսի ծառայողներ ովքեր ՛՛նվիրված են իրենց երկրին, այլ ոչ թե հետաքրքրված են միայն նյութական վարձատրությամբ՝՝։

XS
SM
MD
LG