Մատչելի հղումներ

Չինաստանի մայրաքաղաքում խստացվել է օտարերկրյա լրագրողների գործունեության վերահսկողությունը


Չինաստանի մայրաքաղաքում խստացվել է օտարերկրյա լրագրողների գործունեության վերահսկողությունը
Չինաստանի մայրաքաղաքում խստացվել է օտարերկրյա լրագրողների գործունեության վերահսկողությունը

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կիրակի օրվանից իրականացվում է նոր քաղաքականություն, ըստ որի օտարերկրյա լրագրողներն այս քաղաքի կենտրոնում հարցազրույցեր անցկացնելուց առաջ պետք է թույլտվություն ստանան իշխանություններից։

Այս քաղաքականության իրականացման մասին հաղորդագրությունները հրապարակվել են Չինաստանի իշխանությունների կողմից օտարերկրյա լրագրողներին Պեկինում, Շանհայում և Չինաստանի գլխավոր այլ քաղաքներում խռովություններ հրահրելու մեջ մեղադրելուց մի քանի օր անց։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Պեկինի ոստիկանությունը, թույլտվություն չունենալու պատճառով, արգելել է օտարերկրյա նկարահանող խմբերին նկարահանումներ իրականացնել այս քաղաքում։

Բազմաթիվ այլ լրագրողներ նախազգուշացվել են, որ նոր կանոնակարգը խախտելու դեպքում կվտարվեն Չինաստանից։

XS
SM
MD
LG