Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրների պատճառով Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է


Չինաստանի ազգային բանկ, Պեկին
Չինաստանի ազգային բանկ, Պեկին

Չինաստանի տնտեսությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է երեք տարվա ընթացքում աճի ամենաթույլ ցուցանիշները:

Երկրի Վիճակագրական ազգային բյուրոյի հաղորդագրության համաձայն, 2012 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքի աճը տարեկան կտրվածքով կազմել է 8,1 տոկոս, մինչդեռ 2011թվականի վերջին եռամսյակում այն կազմել է 8,9 տոկոս:

Վերլուծաբանների համաձայն, Չինաստանում արտադրված ապրանքների նկատմամբ պահանջարկը թույլ է մնալու՝ հաշվի առնելով եվրոյի գոտում շարունակվող տնտեսական անկումը և ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման շուրջ առկա մտահոգությունների պատճառով:

XS
SM
MD
LG