Մատչելի հղումներ

Չիլիում սկսվել են հանքագործներին ստորգետնյա մեկուսացումից ազատելու աշխատանքները


Չիլիում սկսվել են երկու շաբաթ առաջ ոսկու և պղնձի հանքահորերում մեկուսացման մեջ հայտնված 33 հանքագործներին ազատելու աշխատանքները: Հանքագործներին ազատելու համար հորատվելու է հատուկ ստորգետնյա անցք:

Հորատիչով նախ հորատվելու է նեղ սկզբնական հորատանցք, որից հետո այն լայնացվելու է ավելի մեծ չափսի հորատիչով այնպես, որ հանքագործներին երկրի մակերես բարձրացնելու համար հնարավոր լինի օգտագործել փրկարար պատիճ:

Հորատման աշխատանքներն իրականացնելու ընթացքում մոտ 4000 տոննա քար և ժայռաբեկոր է լցվելու հանքահորի բնամասի մեջ, և դրանց հեռացման աշխատանքների իրականացմանը պետք է օժանդակեն մեկուսացման մեջ գտնվող հանքագործները:

Չիլիի հանքագործության նախարարը զգուշացրել է, որ փրկարարական աշխատանքները տևելու են երեքից չոր ամիս, չնայած որոշ ճարտարագետների կարծիքով դրանք հնարավոր կլինի ավարտի հասցնել երկու ամսվա ըթնացքում:

XS
SM
MD
LG