Մատչելի հղումներ

Պարզվել է Բելգիայում ահաբեկչություն իրականացրած երկու ահաբեկիչների անունները


brussel
brussel

Բրյուսելում հարձակումներ իրականացրած երկու ինքնասպան ահաբեկիչները Բելգիայի քաղաքացիություն ունեցող եղբայրներ Խալիդ ու Բրահիմ Ալ-Բաքրաուիներն են: Երկու մյուս ահաբեկիչների անունները դեռևս պարզված չեն:

Բրյուսելում հարձակումը իրականացրած երկու ինքնասպան ահաբեկիչները Բելգիայի քաղաքացիություն ունեցող եղբայրներ Խալիդ ու Բրահիմ Ալ-Բաքրաուիներն են:

Բելգիայի դաշնային դատախազը նշել է, որ Բրահիմը Զավենթեմ օդանավակայանում իրականացված հարձակման հեղինակն է։ Այստեղ հարձակման արդյունքում 11 մարդ էր սպանվել: Խալիդը Մաելբիիկ մետրոյում պայթյունի հեղինակն է, ուր 20 մարդ է զոհվել:

Օդանավակայանում հարձակմանը մասնակցած մյուս երկու գրոհայինների ինքնությունը դեռևս պարզվում է: Նրանցից մեկը սպանվել է, երկրորդը՝ փախուստի մեջ է: Դատախազները նշել են, որ Բրահիմը գրություն է թողել, որում նշված է իր հուսահատության մասին:

Բելգիան եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Երկիրը չորեքշաբթի կեսօրին մեկ րոպե լռությամբ հարգել էր անմեղ զոհերի հիշատակը: Բելգիայի թագավորն ութագուհին այցելել են օդանավակայան և տեսակցել գրոհների արդյունքում վիրավորված 300 մարդկանցից ոմանց: Հիվանդանոցում մարմնական վնասվածքներ ստացած դեռեւս 150 մարդ կա, որոնցից 61-ը գտնվում են վերակենդանացման բաժնում:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորումը իր վրա է վերցրել այս ահաբեկչությունների իրականացման պատասխանատվությունը:

XS
SM
MD
LG