Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին է հանձնել իր քաղաքացուն


Քրիստոֆեր Թեփին (արխիվային լուսանկար)
Քրիստոֆեր Թեփին (արխիվային լուսանկար)

Իրանին հրթիռների մասեր վաճառելու մեջ մեղադրվող Մեծ Բրիտանիայի քաղաքացին «ամոթալի երևույթ» է անվանել Միացյալ Նահանգներին իրեն հանձնելու հանգամանքը:

Գործարար Քրիստոֆեր Թեփինը Լոնդոնից ուրբաթ օրը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ նա պետք է կանգնի Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի դատարանի առջև:

Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Թեփինը խիստ քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ Միացյալ Նահանգների հետ հանցագործներին հանձնելու մասին համաձայնագիր կնքելու համար:

65-ամյա գործարար Թեփինի խոսքերով, «պահպանողականների կառավարությունը, տեղի տալով ընդդիմությանը, խոստացել է փոփոխություններ կատարել օրենքում՝ այսպիսով մատնելով իրեն և ամբողջ երկիրը»:

Թեփինը հերքում է Իրանին 2006 թվականին «երկիր-օդ» տեսակի հրթիռների համար նախատեսվող կուտակիչների վաճառքի իրականացումը համակարգելու մասին իրեն ներկայացվող մեղադրանքները՝ պնդելով, որ զոհ է գնացել ԱՄՆ-ի մաքսային մարմինների կողմից իրականացված «թիրախային» գործողության:

Մեծ Բրիտանիայի քաղաքացու փոխանցումն ԱՄՆ-ի իշխանություններին, որի դեմ Թեփինը պայքարել է վերջին երկու տարվա ընթացքում, հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև կնքված վիճահարույց համաձայնագրի շնորհիվ, որը թույլ է տալիս քաղաքացիների հանձնումը Միացյալ Նահանգներին՝ նախքան վերջիններիս գործերի շուրջ Մեծ Բրիտանիայի դատարաններում լսումների անցկացման:

Թեփինին չի հաջողվել հաշել իր կողմից ներկայացված բողոքարկման հիման վրա անցկացված դատական գործը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել մինչև 35 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG