Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի պսակադրության օր է նշանակվել հաջորդ տարվա ապրիլի 29-ը: Պսակադրության արարողությունն անցկացվելու է Լոնդոնում` Վեստմինստերի տաճարում:
Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի արքունիքի հաղորդագրությունը տարածվել է զույգի նշանադրությունից մեկ շաբաթ անց:
Վեստմինստերի տաճարում անցկացվել էր արքայազնի տատիկ` թագուհի Եղիսաբեթ II-ի պսակադրությունը:
Արքայազնի անձնական քարտուղարի համաձայն, արքայազնի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան հանդեսի ծախսերը, հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի ծանր տնտեսական դրությունը, հոգալու են արքայազն Չարլզի և Քեյթ Միդլթոնի ծնողները: