Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ:
Մայրաքաղաքի Բաաբ ալ-Մուադհամ շրջանում իրականացված պայթյունը, որի պատճառով վնասվածքներ է ստացել 50 մարդ, իրականացվել է կրոնական և մշակութային օբյեկտների կառավարումն իրականացնող շիաների կրոնական հարցերով գրասենյակի մոտակայքում:
Բաղդադում անցյալ շաբաթ իրականացված մի շարք հարձակումների հետևանքով զոհվել է 17 մարդ:
Իրաքում իրականացվող ահաբեկչական հարձակումների հաճախականությունը համընկել է երկրում քաղաքական լարվածության ավելացմամբ, որի պատճառն է դարձել քաղաքական մի քանի կուսակցության կողմից վարչապետ Նուռի ալ-Մալիքիի հրաժարական ներկայացնելու պահանջով հանդես գալը:
Իրաքում գործող «ալ-Քայիդա»-ի ստորաբաժանումն ավելի վաղ խոստացել էր, որ Բաղդադում և երկրի այլ քաղաքներում ռմբակոծությունները դեռ «ընդամենը սկզբնական փուլում են»:
«Իրաքի իսլամական հանրապետություն» զինյալների խմբավորման կողմից իրենց կայքում հրապարակված հայտարարության համաձայն, խմբավորման կողմից հարձակումներ իրականացնելու հանգամանքը բացատրվում է սունի բնակչության դեմ իրականացվող բռնի գործողություններով, ներառյալ խոշտանգումները, բանտարկություններն ու հողամասերի բռնագրավումը: