Մատչելի հղումներ

Բերլուսկոնին դատավորներին որպես «ժողովրդավարության քաղցկեղ» է նկարագրել


Միլանում երկուշաբթի օրն անց է կացվել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դատավարությունը, որի ընթացքում նրան ներկայացվել է կեղծ վկայություն տալու նպատակով իր փաստաբանին կաշառելու մեղադրանք:

74-ամյա Բերլուսկոնիին ներկայացվել է բրիտանացի փաստաբան Դեյվիդ Միլզին 600 հազար դոլար կաշառք տալու մեղադրանք` 1990-ականների վերջին կոռուպցիայի երկու գործի ընթացքում երդմամբ կեղծ վկայություն տալու համար:

Դատավարության ընդմիջման ժամանակ Բերլուսկոնին ասել է, թե դատավորները «ժողովրդավարության քաղցկեղ» են, և մեղադրել Միլանի դատախազներին իր դեմ քաղաքական վրեժխնդրություն դրսևորելու մեջ:

XS
SM
MD
LG