Մատչելի հղումներ

«Հուսով եմ՝ հարձակումը զարթոնքի ազդանշան կդառնա Եգիպտոսի համար»


Եգիպտոսում դեպի Իսրայել և Հորդանան բնական գազ տեղափոխող խողովակաշարի պայթյունը (արխիվային լուսանկար)
Եգիպտոսում դեպի Իսրայել և Հորդանան բնական գազ տեղափոխող խողովակաշարի պայթյունը (արխիվային լուսանկար)

Եգիպտոսի իշխանությունները փակել են Գազայի գոտու հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը

Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հույս է հայտնել, որ Գազայի գոտու և Իսրայելի հետ Եգիպտոսի սահմանամերձ հատվածում սահմանապահների հետ տեղի ունեցած՝ զոհերի պատճառը դարձած բախումը «զարթոնքի ազդանշան» կդառնա Եգիպտոսի համար, և վերջինս կամրապնդի անվտանգությունը Սինայի թերակղզում:

Երկու հափշտակված մեքենաների միջոցով Իսրայելի սահմանը հատելու փորձ կատարած զինյալների գործողությունների պատճառով զոհվել է 16 սահմանապահ: Իսրայելի զինված ուժերի համաձայն, առաջին մեքենան պայթել է, մյուսին սակայն հաջողվել էր հատել Իսրայելի հետ սահմանը, սակայն այդ մեքենան քիչ անց ոչնչացվել է Իսրայելի օդուժի կողմից:

Պաշտպանության նախարար Բարաքը երկուշաբթի օրը հայտնել է Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովին զինված ուժերի կողմից ութ զինյալ ոչնչացնելու մասին: Նրա համաձայն, գրոհը կասեցնելու գործում շատ օգտակար են եղել հետախուզության կողմից տրամադրված տեղեկությունները:

Ի պատասխան այս հարձակմանը, Եգիպտոսի իշխանությունները փակել են Գազայի գոտու հետ սահմանային «Ռաֆահ» անցակետը: Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսին «նենգություն» է անվանել այս հարձակումը:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի անցյալ տարի ներկայացրած հրաժարականից հետո Սինայի թերակղզին գնալով վատթարացել է անվտանգության իրավիճակը: Թերակղզում գործող զինյալների հարձակումների են ենթարկվել Եգիպտոսի անվտանգության ուժերը, զինյալները պայթյունների են իրականացրել դեպի Իսրայել և Հորդանան բնական գազ տեղափոխող խողովակաշարերում, անդրսահմանային հարձակումների ընթացքում սպանել Իսրայելի քաղաքացիներին:
XS
SM
MD
LG