Մատչելի հղումներ

Ադրբեջանում զրահամեքենաներ են արտադրվելու


Ադրբեջանում զրահամեքենաներ են արտադրվելու
Ադրբեջանում զրահամեքենաներ են արտադրվելու

Ադրբեջանում այս տարի նախատեսվում է խորհրդային «Տ-55» հրասայլի շասսիի հիման վրա մշակել նոր զրահամեքենա:

Ադրբեջանական «APA» գործակալության փոխանցմամբ, ավարտի են մոտենում այս նախագծի վերաբերյալ բանակցությունները Իսրայելի «IMI» և Թուրքիայի անանուն երկու ընկերությունների հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի բանակի զինանոցում առկա «Տ-55» հրասայլերի հիման վրա ռազմական մի քանի տեսակի սարքավորումների նմուշների ստեղծման աշխատանքները: Ադրբեջանական բանակի «Տ-55» հրասայերն այժմ չեն օգտագործվում և պահեստավորված են Գոբու հրաձգադաշտի պահեստներում:

Մրցույթի ընթացքում ներկայացված նմուշները փորձարկելուց հետո ընդունվելու է դրանցից լավագույնի զանգվածային արտադրության մասին որոշում:

Նախագծի իրականացման նպատակով Ադրբեջանի ռազմական արդյունաբերության գործարաններից մեկում իրականացվում են վերազինման աշխատանքներ:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանի զինանոցում առկա «Տ-72» հրասայլերի վերանորոգման աշխատանքների իրականացման մրցույթում անցյալ տարվա հոկտեմբեր ամսին հաղթել էր Իսրայելի «Elbit Systems» ընկերությունը:

XS
SM
MD
LG