Մատչելի հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարություն. «Իրանի դեսպանությունը փորձում է լարվածություն հրահրել երկու պետությունների միջև»


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը չորեքշաբթի օրն ասել է, թե լուրերն այն մասին, որ Իրանի դեսպանը հետ է կանչվել Բաքվից, «հակասական են», և որ Իրանի դեսպանությունը փորձում է լարվածություն հրահրել երկու պետությունների միջև:

«Իրանի արտգործնախարարությունը հայտնել է Թեհրանում մեր դեսպանին, որ դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար, և որևէ լուրջ բան տեղի չի ունենում: Սակայն այստեղ Իրանի դեսպանությունը տարածքում է տեղեկություններ այն մասին, որ նա հետ է կանչվել` ի պատասխան որոշ հարցերի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման», - «Ռոյթերս» գործակալության վկայությամբ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաևը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ադրբեջանի լրատվամիջոցները հաղորդագրություններ են տարածել, որոնց համաձայն Իրանը հետ է կանչել Ադրբդեջանում իր դեսպան Մոհամադ Բաղեր Բահրամիին:

Այս քայլին, ըստ հաղորդագրությունների, Իրանը դիմել է՝ ի պատասխան Բաքվում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ցույցի ընթացքում երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններին:

Իրանի և Ադբեջանի միջև հարաբերություններում վերջերս զգալի լարվածություն է ձևավորվել:

Այսպես, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն այս տարվա փետրվար և մարտ ամիսներին իրականացրել է Բաքվում սադրիչ գործողություններ և ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու պատրվագով Իրանի լրտեսներին և հետախուզական ծառայություններին գործակալներին հայտնաբերմանն ուղղված մի քանի գաղտնի գործողություն:

Իրանն իր հերթին մեղադրել է հարևան Ադրբեջանին Իսրայելի հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու և այս տարվա հունվար ամսին Իրանի միջուկային ոլորտում գործող գիտնականներից մեկի սպանությանը մասնակից լինելու մեջ:

Իրանը նաև խիստ քննադատության է ենթարկել Բաքվին` մամուլի կողմից տարածված այն հաղորդագրությունների համար, որոնց համաձայն Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ՝ Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածներ հասցնելու դեպքում Ադրբեջանի օդանավակայաններն օգտագործելու նպատակով բանակցություններ վարելու համար:

Իրանը վերջին անգամ հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին 2009 թվականին՝ Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի Ադրբեջան անցկացված պաշտոնական այցի ժամանակ:

XS
SM
MD
LG