Մատչելի հղումներ

Ադրբեջանում որևէ առաջընթաց ժողովրդավարության ուղղությամբ չի նկատվում


Ադրբեջանում որևէ առաջընթաց ժողովրդավարության ուղղությամբ չի նկատվում
Ադրբեջանում որևէ առաջընթաց ժողովրդավարության ուղղությամբ չի նկատվում

Ադրբեջանում կայացած ընտրությունների ընթացքում ընտրողների ձայների մեծամասնությունը, ըստ պաշտոնական վարկածի, տրվել է նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությանը: Ադրբեջանի ընդդիմությունն այս ընտրությունները «կեղծված» է անվանել:

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների քվեների 90 տոկոսն արդեն հաշվառվել է: Պաշտոնական տվյալների համաձայն, իշխող կուսակցությունը նվաճել է խորհրդարանի 125 տեղերից 70-ը:

Միջազգային դիտորդների համաձայն, խորհրդարանական ընտրությունների ընթացքում կատարված կեղծիքները ցույց են տալիս, որ Ադրբեջանում ժողովրդավարության ուղղությամբ որևէ զգալի առաջընթաց տեղի չի ունենում:

Ադրբեջանում անցկացվող ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ-ի դիտորդներին որպես ընտրատարածքներում դիտորդներ միացել էր Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության 75 աշխատող:

Իշխող կուսակցությունը պնդում է, որ ընտրությունները, որոնց ընթացքում 125 տեղի համար պայքարում էր մոտ 700 թեկնածու, թափանցիկ և արդար էին:

Մինչև ընտրությունների ավարտն ընդդիմադիր կուսակցություններն արդեն հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի արդյունքները կանխորոշված էին և ուղղված Ալիևի իշխանությունն ամրապնդելուն:

Ընտրությունների արդյունքում «Մուսավաթ» առաջատար ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանական որևէ տեղ չի նվաճել:

Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններն արդեն երկար ժամանակ է, ինչ մեղադրում են Ալիևի կառավարությանը` ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու և այլախոհությունը ճնշելու մեջ:

XS
SM
MD
LG