Ավստրալիայի պաշտպանության նախարարն անձամբ ներողություն է խնդրել Աֆղանստանի իր պաշտոնակցից այն արտահայտությունների համար, որոնք թույլ են տվել այս երկրում ծառայություն անցնող Ավստրալիայի զինծառայողները:
Ավստրալիայի զինծառայողների կողմից արված հայտարարություններն ի հայտ են եկել համացանցում տեղադրված տեսանյութերում: Երկրի հեռուստատեսային ցանցերից մեկը ցուցադրել է «Facebook» կայքում տեղադրված մի քանի տեսանյութ, որտեղ այս երկրի զինծառայողները Աֆղանստանի բնակիչներին նկարագրել են` օգտագործելով նսեմացնող արտահայտություններ:
Ավստրալիայի պաշտպանության նախարարը «զարհուրելի» է անվանել այս տեսանյութերը:
Ավստրալիայի ռադիոկայանով ուրբաթ օրը հաղորդված հարցազրույցի ընթացքում երկրի պաշտպանության նախարարը հայտնել է, որ նախորդ օրը նա զանգահարել է Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլ Ռահիմ Վարդաքին և տեղեկացրել նրան, որ այս գործի վերաբերյալ իրականացվող հետաքննության արդյունքում պատասխանատու անձինք կարգապահական պատասխանատվության են ենթարկվելու:
Աֆղանստանում ներկայումս ծառայություն է անցնում Ավստրալիայի մոտ 1 550 զինծառայող: