Մատչելի հղումներ

Նախասրտային ֆիբրիլյացիա ունեցող միջին տարիքի առողջ կանայք կանգնած են մահվան վտանգի առջև


Նախասրտային ֆիբրիլյացիա ունեցող միջին տարիքի առողջ կանայք կանգնած են մահվան վտանգի առջև
Նախասրտային ֆիբրիլյացիա ունեցող միջին տարիքի առողջ կանայք կանգնած են մահվան վտանգի առջև

Նախասրտային ֆիբրիլյացիան սրտի անկանոն բաբախում է, երբ խախտվում է սրտի էլեկտրական համակարգը: Նախորդ ուսումնասիրությունները վկայում էին, որ այս հիվանդությունն ունեցող տարեցները մահվան վտանգի առջև են: Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մահվան վտանգի առջև են նաև սրտանոթային խնդիր չունեցող միջին տարիքի առողջ կանայք, ովքեր ֆիբրիլյացիա են զարգացրել:

Ջուդի Քալփը կարող է պատմել, թե ինչպիսի զգացում է ֆիբրիլյացիա ունենալը:

«Այն տպավորությունն է, որ դպրոցականը ցանկանում է թմբուկ նվագել, սակայն ռիթմի որևէ զգացում չունի»:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախասրտային ֆիբրիլացիան, այն է սրտի անկանոն բաբախումը տարածված է տարեցների մոտ և մահվան վտանգը մեծ է: Շվեյցարիայի Բազել քաղաքի Համալսարանի հիվանդանոցից բժիշկ Դեվիդ Քոնընին և այլ հետազոտողների հետաքրքրել է միջին տարիքի առողջ կանանց մոտ ռիսկի գործոնները, ովքեր նախկինում սրտային հիվանդություն չեն ունեցել և զարգացրել են ֆիբրիլյացիա:

«Ֆիբրիլյացիա զարգացրած կանանց մոտ մահվան ռիսկը մեծ է նույնիսկ եթե նրանք առողջ են եւ սրտի հիվանդություններ չունեն»:

Բոստոնի Կանանց հիվանդանոցի հետազոտողները, այդ թվում` բժիշկ Քրիսթին Ալբերտը, 16 տարի ուսումնասիրել են 35 հազար առողջ կանանց առողջության հետազոտության տվյալները:

«Ռիսկը հիմնականում պայմանավորված է սրտային խնդիրների հետ, որ տեղի են ունենում ֆիբրիլյացիայի ախտորոշման պահի և մահվան միջև ընկած ժամանակահատվածում»:

«Տվյալները վկայում են, որ ռիսկային գործոնի ագրեսիվ վերահսկման, ասենք` արյան բարձր ճնշման կամ ընթացիկ սրտային խնդիրների բուժման դեպքում հնարավոր է կանխարգելել ֆիբրիլյացիա ունեցող որոշ կանանց մահը»:

«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ֆիբրիլյացիայի կանխարգելման վրա, որի շնորհիվ կարող ենք կանխարգելել դրա հետ կապված ռիսկը»:

Ջուդին սկզբում դեղորայք է ստացել, ապա ստացել է բուժում, որի դեպքում ջերմության միջոցով ճնշվում է ֆիբրիլյացիա առաջացնող ազդակները:

«Հրաշալի եմ ինձ զգում, ոչ մի ախտանիշ չունեմ: Չգիտեի, թե ինչ կպատահի ինձ հետ ցանկացած օր, իսկ հիմա ինձ շատ լավ եմ զգում»:

XS
SM
MD
LG