«Apple» ընկերությունը հայտնել է, որ երեք օրվա ընթացքում հաջողվել է վաճառել ընկերության կողմից օրերս վաճառքի հանված նոր «iPhone 4s» սմարթֆոնի չորս միլիոն միավոր:
Ընկերության ղեկավարության համաձայն, սա ամենաբարձր ցուցանիշն է, որը երբևէ գրանցվել է հեռախոսների վաճառքի պատմության մեջ:
Նոր հեռախոսում, որն արժանացել է լրատվամիջոցների մեծ ուշադրության, բարելավվել է տեսախցիկի, ձայնի ճանաչման և այլ գործառույթների աշխատանքը:
Չնայած «iPhone»-ի վաճառքների լավ ցուցանիշների, «Android» մրցակից օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերի շուկայի մասնաբաժինը գերազանցում է «Apple» ընկերության նույն ցուցանիշը:
Սմարթֆոններ արտադրող խոշոր մեկ այլ ընկերություն՝ «Samsung»-ը մեղադրել է «Apple» ընկերությանն արտոնագրային իրավունքները խախտելու մեջ: Կորեական ընկերությունը մի քանի պետությունում դատական գործեր է հարուցել «Apple»-ի դեմ՝ փորձելով այդ երկրներում խոչընդոտել վերջինիս արտադրանքի վաճառքները: