Մատչելի հղումներ

Թուրքիան շարունակում է քրդական դիրքերի ռմբակոծումը


Թուրքիան շարունակում է քրդական դիրքերի ռմբակոծումը
Թուրքիան շարունակում է քրդական դիրքերի ռմբակոծումը

Թուրքիայի օդային ուժերը, երրորդ օրը լինելով, շարունակում են Իրաքի հյուսիսային հատվածներում քրդական դիրքերի ռմբակոծությունը

Նշանառության տակ է առնված 85 թիրախ, որոնք ենթարկվել են նաեւ հրետանային կրակի։

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե իրենց այս գործողությունները սկսել են ի պատասխան Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունների, որոնց արդյունքում սպանվել էր թուրքական բանակի 8 զինծառայող։

Թուրքիան խոստացել է նոր ռազմական գործողություններ սկսել ընդդեմ Քրդստանի աշխատավորական կուսակցության։ Երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարեց, թե ՝՝Անկարայի համբերության բաժակը լցվում է՛՛ ընդդեմ այս կուսակցության, որը անկախության կամ ինքնավարության համար մարտեր է սկսել 1984 թվականից ի վեր, որին զոհ է գնացել մոտ 4Օ հազար թուրք ու քուրդ։

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել սպանված թուրք զինվորականների համար եւ ընդգծել, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում Վաշինգտոնը կանգնած է Անկարայի կողքին։

XS
SM
MD
LG