Մատչելի հղումներ

Բանակցություններ Սիրիայի եւ Արաբական լիգայի միջեւ



Սիրիայում ընդդիմության դեմ իշխանությունների կողմից շարունակվող բռնությունների պատճառով Արաբական լիգան սառեցրել է Սիրիայի բարձրաստիճան 19 պաշտոնյաների բանկային հաշիվները եւ արգելել նրանց ճամբորդությունն արաբական երկրների տարածքներով։

Քաթար պետության Դոհա քաղաքում անցկացված հանդիպման ժամանակ Լիգայի նիստը նախագահող Քաթարի արտգործնախարարը Սիրիայի իշխանություններին տվել էր մինչեւ կիրակի օրը ժամանակ, Լիգային հաշվետվություն ներկայացնելու համար։ Սիրիա դիտորդներ ուղարկելու հարցի շուրջ կիրակի օրը շարունակվում էին բանակցությունները Լիգայի եւ Դամասկոսի պաշտոնատար անձանց միջեւ։


Սիրիայի արտգործախարարն ավելի վաղ ասել էր, թե կողմերի միջեւ տեղի է ունենում ուղերձների փոխանակում՝ հույս հայտնելով, որ ճգնաժամը կհարթվի եւ ՝՝իրավիճակը չի դիտվի լրատվական միջոցների կողմնակալ հաղորդագրությունների տեսանկյունից՛՛։ Նրա խոսքերով, Սիրիայի ճգնաժամը կարող է հարթվել երկրի ներսում՝ առանց միջազգային միջամտության։

Վերջին տվյալներով, Սիրիայում մի քանի ամիս շարունակվող ցույցերի ընթացքում անվտանգության ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում 4ՕՕՕ մարդ է սպանվել։

XS
SM
MD
LG