Ավստրալիա է ժամանել ամբողջությամբ պլաստիկ շշերից պատրաստված առագաստանավը, որը մինչ այդ 4 ամիս ճամբորդություն էր կատարել Խաղաղ օվկիանոսում՝ տարբեր առարկաների վերամշակումը քարոզելով։
Սիդնեյում խարիսխ նետելու ժամանակ ներկա էր նաեւ Ավստրալիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Բլայչը։
Սան Ֆրանցիսկոյից 15 հազար կիլոմետրանոց նավարկությունը սկսած նավի 6 հոգանոց անձնակազմը ղեկավարել է բրիտանացի բանկատեր Դեյվիդ դը Ռոչայլդը, որն ասում է, թե ինքն այս նավարկության մասին որոշում է կայացրել համաշխարհային օվկիանոսին պլաստիկ նյութերի կողմից հասցվող վնասի մասին տեղեկություններ կարդալուց հետո։
18 մետրանոց, ՝՝Պլաստիկի՛՛ անվանումը կրող նավի կառուցման համար պահանջվել է 12 5ՕՕ շիշ։ Նավարկությունը նվիրվել է Խաղաղ օվկիանոսը 1947 թվականին լաստանավով հատած Թոր Հեյերդալի հիշատակին։