Շատ ամերիկացիներ մեկ ամսաթիվ լավ են հիշում՝ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ը: Այն կարճ անվանում են 9/11, այդ օրը գրեթե 3 հազար մարդ մահացավ, երբ ահաբեկիչները առևանգեցին չորս ինքնաթիռ և դրանցից երկուսը մխրճվեցին Նյու Յորքում Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերների մեջ: Եղբոր մահից հետո այս կնոջ կյանքն ամբողջությամբ փոխվեց: Այժմ նա իր զգացմուքներն արտահայտում է ազատության մասին բեմադրությունների միջոցով:
Դերասանուհի Գուենդոլին Բրայլի Սթրանդը ներկայացնում է Քաղաքացիական պատերազմի հերոսուհի Հարիեթ Թաբմընին:
Բրայլի Սթրանդին ծանոթ է կորստի զգացումը. 10 տարի առաջ՝ սեպտեմբերի 11-ին Առևտրի համաշխարհային կենտրոնում ահաբեկիչների հարձակումից զոհվեց նրա եղբայր Ջոնըթըն Բրայլին:
“Իմ ամենամեծ ցանկությունն է, որ ամերիկացիները գնահատեն Ամերիկան”:
Ջոնաթան Բրայլին Առևտրի համաշխարհային կենտրոնի 107-րդ հարկում աշխատում էր որպես ձայնային տեխնիկ: Նա հավատացյալ անձնավորություն էր: Սեպտեմբերի 11-ից վեց ամիս առաջ, նրա հետ նույն օրը սարկավարգի կոչում էր ստացել Ըրլ Լիչը.
“Կարծում եմ՝ Տիրոջ և փրկիչ Հիսուս Քրիստոսի և Ջոնաթանի կապի շնորհիվ նա որևէ ցավ չի զգացել: Կարծում եմ Աստված հասավ նրան և վերցրեց միանգամից”:
Ահաբեկչության այդ օրվա լուսանկարները դեռ սարսուռ են առաջացնում:
Ասոշիեյթիդ Փրեսի լուսանկարը դարձել է այդ օրվա բնութագրիչը: Անհայտ մարդու հուսահատ և վերջին որոշումը:
Հինգ տարի հետո միայն “Ընկնող մարդը” լուսանկարը որոշ մարդիկ կապեցին Ջոնաթան Բրայլիի անվան հետ: Նույն սև կոշիկները, նույն հասակը՝ գրեթե 2 մետր; Բայց ոչինչ որոշակի չէ:
Բրայլի Սթրանդը և ընտանիքը չունեն բացատրություն: Նրանք 107-րդ հարկից ընկած եղբոր դին ստացել են դատաքննչից:
“Ես չեմ պատրաստվում կասկածի տակ առնել Աստծո կողմից տրված հրաշքը, ով կարող է ասել, թե Աստված չի հասել նրան և հանգիստ իջեցրել գետնին”:
Հաջորդ լուսանկարներում երևում է “Ընկնող մարդու” պատռված սպիտակ վերնաշապկի տակ նարնջագույն շապիկը: Բրայլի Սթրանդն ասում է, որ մեկ ուրիշը հիշում է Ջոնաթանի հագին նարնջագույն շապիկ, սակայն ինքը չի հիշում:
109 մետաղյա ձողերից հյուսված այս հուշարձանը նվիրված է բոլոր զոհերին, ովքեր բնակվում էին Նյու Յորքի Ուեսթչեսթեր շրջանում:
Ջոնաթան Բրիլի հուշատախտակի վրա գրված է “Աստծո սերը և մեր սերը քեզ՝ հավերժ: Միշտ կկարոտենք”:
Գուցե երբևէ չպարզենք “Ընկնող մարդու” ինքնությունը; Գուցե նա մենք բոլորս ենք, ամբողջ մարդկությունը, սեպտեմբերի այդ օրվա ահաբեկչության զոհը: