Մատչելի հղումներ

Ահմադինեջադը քննադատել է աշխարհի մեծ տերություններին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատում է աշխարհի մեծ տերություններին, "նոր տեխնոլոգիաները անձեռնմխելի պահելու համար։

Նախագահը ելույթով հանդես է եկել Չինաստանի Շանհայ քաղաքի "Վորլդ Էքսպո" ցուցահանդեսում իր երկրի հարթակը այցելելուց հետո։

Նա նշել է, որ արդարացի չէ, երբ միջուկային զենք գործածած երկրները խոչընդոտում են մյուս երկրներում խաղաղ նպատակներով տեխնոլոգիական զարգացումը։

Չորեքշաբթի օրը Չինաստանը ՄԱԿ-ում քվեարկեց Իրանի միջուկային ծրագրի դեմ պատժամիջոցների 4-րդ փուլի օգտին, չնայած երկար ժամանակ էր դիմակայում այս քայլին:

Ահմադինեջադի այցը չի նախատեսում հանդիպումներ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

XS
SM
MD
LG