Մատչելի հղումներ

Նավթի հոսքը դադարեցնելու ջանքերը շարունակվում են


Մասնագետները փորձում են այլ խողովակով նավթը մղել դեպի նավերը

Բրիթիշ Փեթրոլիում նավթային ընկերության մասնագետները շարունակում են Մեքսիկայի ծովածոց թափվող նավթի հոսքը դադարեցնելու ջանքերը։


Շաբաթ օրը նրանք փորձում էին ստորջրյա վնասված խողովակը միացնել մեկ այլ խողովակի, որն արտանետվող նավթը կմղեր դեպի օվկիանոսի վրա սպասող նավը։

Նավթահորից նավթի արտանետումները կասեցնելու Բրիթիշ Փեթրոլիումի նախկին փորձերն ավարտվել էին անահաջող, ինչի արդյունքում բաց օվկիանոս է թափվել մի քանի միլիոն լիտր նավթ։

Ընկերության գործադիր տնօրեն Թոնի Հեյուըրդն ասել է, թե հույս ունի, որ արտանետումները կկանգնեցվել մեկ շաբաթից 1Օ օրվա ընթացքում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրահանգել է ուսումնասիրել նավթի հանքը հորատող գործակալության իրականացրած աշխատանքները։

Նա ասել է նեաւ, թե ինքը վերջ է դնելու պետական գործակալությունների եւ նավթային ընկերությունների միջեւ, իր խոսքերով ասած ՝՝հարմարավետ հարաբերություններին։

XS
SM
MD
LG