Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը ժամանեց Աստրախան


Հայաստանի նախագահը ժամանեց Աստրախան
Հայաստանի նախագահը ժամանեց Աստրախան

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզ: Նախատեսված է, որ այնտեղ անցկացվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը, այցելելով քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձանը, ծաղկազամբյուղ է դրել հուշարձան-խաչքարին: Խաչքարը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

Հայաստանի ղեկավարի հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

XS
SM
MD
LG