«Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է նախագահ Բարաք Օբամային նախագահական երկրորդ ժամկետի համար ընդդեմ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածության վարած թեժ ընտրապայքարում տարած հաղթանակի կապակցությամբ»:
Այս հայտարարությամբ է հանդես եկել Ամերիկայի հայկական համագումարը, որի համաձայն Բարաք Օբամայի նախագահական առաջին ժամկետի ընթացքում ամրապնդվել են հարաբերությունները Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև:
«Նախագահ Օբամայի վարչակազմն այս տարվա սեպտեմբեր ամսին արագ է արձագանքել և դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հայ սպայի սպանությունն իրականացրած Ադրբեջանի բանակի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկայի հայկական հանրագումարի հաղորդագրությունը նշում է նաև, որ նախագահ Օբաման բազմիցս սատարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները՝ հանդես գալով Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ համատեղ հայտարարություններով, որտեղ բանակցությունների կողմերին կոչ է արվել խաղաղ միջոցներով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ըստ Ամերիկայի հայկական համագումարի, նախագահ Օբամայի վերընտրվելը հնարավորություն է ընձեռում նվազեցնել լարվածությունը Հարավային Կովկասում և դիվանագիտական եղանակով լուծում տալ տարածաշրջանային մարտահրավերներին:
«Չնայած նախագահ Օբաման բազմիցս նշել է, թե Հայոց ցեղասպանության նկատմամբ իր հայացքները չեն փոխվել, և կիրառել հայկական «Մեծ Եղեռն» եզրը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալուն պես Համագումարն ակնկալում է, որ նախագահ Օբաման առավել բացահայտ կլինի ցեղասպանության ճանաչմանն ուղղված Ամերիկայի ջանքերն ընդունելու գործում, ջանքեր կգործադրի Թուրքիան իր անցյալի հետ հաշտեցնելու ուղղությամբ՝ այսկերպ նպաստելով ամբողջ աշխարհում ցեղասպանության կանխարգելման գործին», - ասված է հայտարարության մեջ:
«Շնորհավորում ենք նախագահ Օբամային՝ վերընտրվելու հաղթանակի կապակցությամբ, և Հայոց ցեղասպանության 2015 թվականին նշվող 100-րդ տարելիցի մոտենալու հետ մեկտեղ ակնկալում ենք, որ նախագահական այս ժամկետի ընթացքում նա կկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին տրված իր բազմաթիվ խոստումները», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Համագումարը նախատեսում է աշխատել ԱՄՆ-ի վարչակազմի և Կոնգրեսի հետ՝ զարգացնելով հայկական համայնքի հիմնախնդիրների լուծմանն ուղղված գործում արդեն իսկ ձեռք բերված առաջընթացը և շարունակելով ամրապնդել Հայաստան-ԱՄՆ և Արցախ-ԱՄՆ հարաբերությունները»: