Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, հարցումների արդյունքների համաձայն, կպահպանի իշխանությունը։
՝՝Գալափ՛՛ միջազգային ընկերակցության անցկացրած հարցումների համաձայն, Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 43 տոկոսը։
Նախկին ընտրություններում այս կուսակցության գլխավոր գործընկեր Բարգավաճ Հայաստանը երկրորդ տեղում է՝ ձայների 29 տոկոսով։
Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 62 տոկոսը։
Բացի երկու այս խոշոր կուսակցություններից, երեք այլ կուսակցություններ եւս տեղեր կստանան խորհրդարանում, որոնք ըստ նույն հարցումների, ստացել են ավելի քան 5 տոկոսի ձայները։
Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Հայ Ազգային Կոնգրեսը կարող է հատել 7 տոկոսի սահմանագիծը, ինչն անհրաժեշտ է կուսակցությունների դաշինքներին՝ խորհրդարան մուտք գործելու համար։
Չեն ստացվել բռնությունների մասին հաղորդագրություններ։ Հայաստանում գտնվող միջազգային դիտորդներից ոմանք ասել են, թե տեղի են ունեցել որոշ խախտումներ, երբ անձնագրերում կնիքների թանաքը 15 րոպեի ընթացքում գունաթափվելուց հետո, մարդիկ ստացել են երկրորդ անգամ քվեարկելու հնարավորություն։