Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային` 2011 թվականի ապրիլի 24-ին ամերիկահայերին ուղղված ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառն արտասանելու խնդրանքով:
Հաղորդագրությունների համաձայն, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտնել է, որ անձամբ է դիմել ԱՄՆ-ի նախագահին այս խնդրանքով:
«Դա միշտ եղել է հայկական կողմի իղձը», - նշել է Սարգսյանը, հավելելով. «Իհարկե, իղձերն ու իրականությունը տարբերվում են»:
«Սակայն, նույնիսկ եթե ԱՄՆ-ի նախագահն այս տարի չարտասանի «ցեղասպանություն» բառը, մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ», - շեշտել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: