Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների վրա վերջերս իրականացված հարձակումների կապակցությամբ հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը:
«ԱՄՆ-ի դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ-ի քաղաքացու նկատմամբ իրականացված հարձակումները, որոնք սկիզբ են առել ս.թ. օգոստոսի 22-ից: Վերջին հարձակման ժամանակ՝ սեպտեմբերի 5-ին, երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում», - նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն հորդորել է երկրի շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին:
«Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց իրենց նկատմամբ հաշվեհարդար լինելու վախի», - եզրափակում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունը: