Մատչելի հղումներ

Հայ-թուրքական սահմանին թուրք հովիվ է սպանվել


Կարսի նահանգապետ. «Հաշվի առնելով, որ Յուլքերը զինված չէր՝ կարծում ենք, որ սա ուժի չափազանց կիրառում է»

«Թուրք հովիվը, որը Հայաստանի տարածք էր անցել Կարսի նահանգի տարածքից, գնդակահարվել է սահմանապահ ծառայությունն իրականացնող հայ զինվորների կողմից»:

Այս մասին, ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի, հինգշաբթի օրը հաղորդել է Կարսի նահանգապետ Էյիփ Թեփեն:

«35-ամյա Մուսթաֆա Յուլքերն անօրինական անցել էր Հայաստանի տարածք նահանգի Արփաչայ շրջանից՝ կորած ոչխար որոնելու ժամանակ», - նշված է հաղորդագրության մեջ:

«Հայկական կողմը ցանկանում է վերադարձնել դին: Հաշվի առնելով, որ Յուլքերը զինված չէր՝ կարծում ենք, որ սա ուժի չափազանց կիրառում է», - ասել է Կարսի նահանգապետը:
XS
SM
MD
LG