«Հայաստանի իշխանությունները երեքշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միությանն, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու շուրջ կայացված որոշման մասին: Այս երկու կառույցները վայելում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հզոր աջակցությունը»:
Այս մասին գրել է ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» պարբերականը՝ հիշեցնելով, որ Հայաստանը դառնալու է Ռոսաստանի, Բելառուսի և Ղազախստանի անդամակցությամբ կազմված մաքսային դաշինքի չորրորդ անդամը:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեցին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նպատակադրումը Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների հետագա զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի նախագահ Սարգսյանը հայտնել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասնակցելու վերաբերյալ որոշման մասին», - գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը 2011 թվականին համաձայնության էին եկել մինչև 2015 թվականը ձևավորել Եվրասիական միությունը: Այս մտահղացման հեղինակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն ակնկալում է, որ Եվրասիական միությունը կդառնա հակակշիռ Եվրոպական Միությանը և կազմավորված կլինի նախկին Խորհրդային Միության երկրներից: Տաջիկիստանն ու Ղրղզստանը նախատեսում են միանալ, սակայն այլ պետություններ, օրինակ՝ Ադրբեջանն ու Ուզբեկստանը, հայտնել են Եվրասիական միությանը միանալուն շահագրգռված չլինելու մասին», - գրում է «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» ամերիկյան պարբերականը: