Մատչելի հղումներ

Ֆլորիդայի միջազգային համալսարանում բարձրացվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները


Շահբազյանի համաձայն, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը հնարավոր է դարձել Ֆլորիդայի միջազգային համալսարանի ղեկավարության հետ մոտ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում

Ֆլորիդայի միջազգային համալսարանում, այնտեղ բարձրացված մի շարք այլ պետությունների դրոշների հետ մեկտեղ, բարձրացվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները:

«Ֆլորիդայի հայեր» կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ֆլորիդայի միջազգային համալսարանում Հայաստանի և Արցախի դրոշների բարձրացումը հանրավոր է դարձել համալսարանի ուսանող Գևորգ Շահբազյանի ջանքերի շնորհիվ:

Շահբազյանի համաձայն, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը հնարավոր է դարձել Ֆլորիդայի միջազգային համալսարանի ղեկավարության հետ մոտ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում:

Գևորգ Շահբազյանի ընտանիքը Միացյալ Նահանգներում բնակություն էր հաստատել՝ երկիր ժամանելով Հայաստանի մայրաքաղաք Երևանից: Շահբազյանների ընտանիքը սկզբում բնակվում էր Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, սակայն հետագայում՝ 2010 թվականին, տեղափոխվել և բնակություն է հաստատել Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաք:

Գևորգ Շահբազյանը, որը նախատեսում է դիվանագետ դառնալ, սովորում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Համալսարանում նա ցանկանում է նաև հիմնադրել հայկական ակումբ, որը, իր նախաձեռնության հաջողությամբ պսակվելու դեպքում, կդառնա Հարավային Ֆլորիդայում հայ ուսանողների ակտիվ գործող միակ ակումբը:
XS
SM
MD
LG