Մատչելի հղումներ

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում


Նորա Արմանին և Դավիթ Բաքամջյանը հանդիսատեսների ուշադրությանը ներկայացրեցին «Հուշեր Հայաստանի մասին» ներկայացումը, որի ընթացքում կատարել էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև հայ բանաստեղծների գործեր

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Կանանց խորհուրդը, ճանաչված ռեժիսոր և դերասանուհի Նորա Արմանիի և թավջութակահար Դավիթ Բաքամջյանի աջակցությամբ, անցկացրել է Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում:

Նորա Արմանին և Դավիթ Բաքամջյանը հանդիսատեսների ուշադրությանը ներկայացրեցին «Հուշեր Հայաստանի մասին» ներկայացումը, որի ընթացքում կատարել էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև հայ բանաստեղծների գործեր՝ Ջերալդ Փափազյանի արգելեն թարգմանությամբ:

Եգիպտոսում ծնված հայազգի ռեժիսոր Նորա Արմանին մասնակցել է բազմաթիվ թատերական ներկայացումների բեմադրությանը և կինոնկարների ստեղծմանը: Նա մասնակցել և հեղինակել է մեծ ճանաչում վայելող այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք են «Արարատյան կայան», «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» և «Ձյան փաթիլներ՝ ապրիլին» ներկայացումները, որոնց անգլերեն և ֆրանսերեն տարբերակները ցուցադրվել են աշխարհի ճանաչված թատրոններում՝ Սիդնեյի օպերայի թատրոնում, «Հիրշհորն» թանգարանում, Կահիրեի օպերայի թատրոնում, Լոնդոնի «Ռիվերսայն ստուդիոս» թատրոնում և Հայաստանում՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նորա Արմանին Հայաստանի թատերական գործիչների միության պատվավոր անդամ է, ներկայացումներ է անցկացնում վեց լեզվով:

Թավջութակահար Դավիթ Բաքմաջյանը կանոնավոր հանդես է գալիս որպես մենակատար, նվագախմբերի կազմում, ինչպես նաև ձայնագրությունների ժամանակ՝ օգտագործելով ինչպես ժամանակակից, այնպես էլ բարոկո թավջութակներ: Նա նվագում է Նյու Յորքի լավագույն համերգասրահներում, հանդես է գալիս որպես մենակատար բազմաթիվ նվագախմբերի հետ՝ ԱՄՆ-ի հանրային ռադիոյի եթերում, հյուրախաղեր է անցկացրել Չինաստանում:
XS
SM
MD
LG