Մատչելի հղումներ

Հայաստանն իրականացնում է բանկերի գնահատում՝ միջազգային պարտատոմսեր վաճարելու նպատակով


«Հայաստանի Հանրապետությունը, որի վարկային վարկանիշը «Baa2» է՝ ըստ «Մուդիզ» վարկանիշային կազմակերպության, իսկ ըստ «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպության «BB-» է, ներկայացրել է դիմում՝ միջազգային պարտատոմսերի շուկա մուտք գործելու համար»:

Այս մասին հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը, որի համաձայն Երևանում բանկերի ղեկավարները ցանկանում են, որպեսզի երկրի կառավարությունը ստանա այս շուկան մուտք գործելու իրավունք:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այս տարվա մայիսին ներկայացրել էր պետության կողմից «Եվրոբոնդեր» թողարկելու միջոցով 500 միլիոն դոլար ձեռք բերելու մասին ծրագրերը:

Հայաստանի կառավարութունը նախատեսում է օգտագործել «Եվրոբոնդերի» վաճառքից ստացված գումարը Ռուսաստանի կողմից 2009 թվականին ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու նպատակով 500 միլիոն դոլար ծավալով ստացված վարկի հետվճարման նպատակով:
XS
SM
MD
LG