Հայաստանում այսօր նշում են 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրության օրը:
Սահմանադրության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքի կարևոր առաքելությունը հասարակական համերաշխության ապահովումն է, որին հնարավոր չէ հասնել առանց օրենքի գերակայության և սահմանադրական իրավունքների անվերապահ հարգման՝ խոստովանելով, որ վերջինիս կապակցությամբ առկա են խնդիրներ:
«Ակնհայտ է, որ Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական արժեքները, այդ թվում՝ անկախ որևէ հատկանիշից օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, առօրյա կյանքում պետք է անվերապահորեն դրվեն մեր հասարակության և պետության մեջ առկա հակասությունների լուծման հիմքում», - ասել է Սարգսյանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ միայն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ կապի մեջ պետությունը կարող է դառնալ իրապես ժողովրդավարական և կառուցել քաղաքակիրթ հասարակարգ, որում ազատությունը և հասարակական կարգը լիովին հավասարակշռված են:
«Հասարակական համերաշխության համար պատասխանատու ենք բոլորս, հասարակության բոլոր շերտերը, և բոլորիս պարտքն է համատեղ ջանքերով օր առաջ վերացնել հռչակված արժեքների և իրականության մեջ առկա խզումը: Այս ճանապարհին մեր ամենահուսալի հենարանը դարձյալ Սահմանադրությունն է՝ նրա տառն ու ոգին», - շեշտել է Հայաստանի նախագահը:
Եզրափակելով Սահմանադրության օրվա կապակցությամբ իր շնորհավորական ուղերձը՝ նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ Հայաստանի Սահմանադրությունը դեռ ծառայելու է երկրի քաղաքացիների բազում սերունդների՝ շարունակելով լինել պետական, հասարակական, քաղաքական ու սոցիալական կյանքը կարգավորող ամենահեղինակավոր փաստաթուղթը: