Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը


ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը
ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 13-ին քննարկելու է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածուի նշանակումն այս պաշտոնին։

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ, սենատոր Ջին Շահեյնի գլխավորությամբ կայանալիք քննարկման ընթացքում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնը պատասխանելու է ԱՄՆ-ի սենատորների հարցերին։

Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հուլիսի 13-ին կայանալիք քննարկման վերաբերյալ հայտարարությամբ։

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Արամ Համբարյանը հորդորել է ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամներին հաջորդ չորեքշաբթի օրը ներկա գտնվել Հանձնաժողովի նիստին՝ «դիվանագիտական այս կարևոր պաշտոնում դեսպանի թեկնածու Հեֆերնին իր որակավորումների և թեկնածության վերաբերյալ հարցեր ներկայացնելու նպատակով»։

«Հուսով ենք, որ սենատորները լիարժեք կօգտագործեն այս լսումների միջոցով տրամադրվող հնարավորությունը՝ պահանջելու պարզաբանումներ նախագահ Օբամայի վարչակազմի կողմից Կովկասի տարածաշրջանում իրականացվող արտաքին քաղաքականության մի շարք հարցերի վերաբերյալ» - ասել է Համբարյանը։

«Այդ հարցերի թվում, անշուշտ, ընդգրկված են Հայոց ցեղասպանության ազնիվ և արդար լուծման խնդիրը, ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազատ և արդար կարգավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ առևտրի ու ներդրումների ծավալներն ավելացնելու նպատակ հետապնդող նպատակային ծրագրերի և երկկողմ պայմանագրերի միջոցով», - շեշտել է Ամերիկայի Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

XS
SM
MD
LG