Մատչելի հղումներ

Հակահայկական խումբը Աղթամարի եկեղեցու մոտ ծրագրում է բողոքի ցույց անցկացնել


Խմբավորման այս քայլը նպատակ է հետապնդում հակազդելու այս տարվա սեպտեմբերի 8-ին Սուրբ Խաչ եկեղեցում մկրտության անցկացվելիք արարողությանը

«Հայկական համայնքի դեմ պայքար մղող՝ «ASİMDER» անվանումը կրող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն ծրագրում է ծաղիկներ դնել Աղթամար կղզու եկեղեցու մոտ՝ հիշատակելով 1918 թվականին թուրքերի սպանությունները»:

Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն խմբավորման այս քայլը նպատակ է հետապնդում հակազդելու պատմական նույն եկեղեցում հայերի կողմից մկրտության անցկացվելիք արարողությանը:

Մկրտության արարողությունը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 8-ին
Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցում կայանալիք ամենամյա պատարագի ընթացքում:

«Հուրիեթ»-ը, վկայակոչելով Թուրքիայում հրապարակվող հայալեզու «Ակոս» պարբերականը, գրում է, թե Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության տնօրինության ղեկավար Մուզաֆեր Աքթուղի համաձայն, այս տարի ավելի շատ մարդ կայցելի Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը:
XS
SM
MD
LG