Մատչելի հղումներ

Թուրքիայի ազգայնական կուսակցությունը ուրբաթ օրը մահմեդական աղոթք է անցկացրել Անիի տաճարի փլատակներում


Թուրքիայի ազգայնական կուսակցությունը ուրբաթ օրը մահմեդական աղոթք է անցկացրել Անիի տաճարի փլատակներում
Թուրքիայի ազգայնական կուսակցությունը ուրբաթ օրը մահմեդական աղոթք է անցկացրել Անիի տաճարի փլատակներում

Ուրբաթ օրը հազարավոր թուրք ազգայնականներ մահմեդական աղոթք են անցկացրել հայկական հինավուրց տաճարի փլատակներում:

«Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ, այս քայլը գնահատվում է որպես պատասխան հայերի կողմից անցած ամսվա ընթացքում նույն տարածաշրջանում կատարված պատարագին:

Ղարս նահանգում այս արարողությունը կազմակերպած «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին աղոթել է Անիի 11-րդ դարի տաճարի ներսում հավաքված ամբոխի առաջին շարքում:

«Ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ իրենք հետևում են սելջուկ առաջնորդ Ալփ Ասլանի օրինակին, որը, գրավելով Անին 1064 թվականին, հանել է տաճարի խաչը և աղոթել այնտեղ: Դրա պատճառով տաճարի կառույցը թուրքերը «նվաճման մզիկթ» են անվանում:

Անիի տաճարում աղոթքի իրավունք տրվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից:

Այս արարողության վերաբերյալ «Հուրիեթ» օրաթերթում դրա նախօրեին մեկնաբանությամբ հանդես էր եկել Պոլսի հայոց պատրիարքի հնարավոր թեկնածուներից մեկը` Գուգարքի թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանը: Նա ասել է, թե կհարգեր «Ազգայնական շարժման» առաջնորդի ցանկությունը, եթե աղոթելու նրա նպատակը լիներ անկեղծ:

«Իրականում, սակայն, քաղաքական իր նպատակներին հասնելու համար նա կրոնը գործիքի է վերածել`», - նշել է Չուլջյանը:

XS
SM
MD
LG