ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի փորձելու են կրճատել 2011 ֆինանսական տարվա բյուջեի ծախսային մասը, ինչը կարող է ներառել նաև Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, դեռ հայտնի չէ, արդյոք չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովի հանդիպման ընթացքում որոշվել է կրճատել Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնությունը:
Օգնության կրճատման վտանգը պահպանվում է, քանի որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում օրենսդիրներից շատերը հանդես են եկել միջազգային հարաբերություններին առնչվող ծախսերը կրճատելու մասին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը հաջորդ շաբաթվա ընթացքում քննարկելու է 2011 թվականի բյուջեի ծախսային մասում կատարվելիք լրացուցիչ փոփոխությունները: