Մատչելի հղումներ

«Էրդողանի ցավակցությունը ցավակցական հայտարարությանը ավելի լայն ռազմավարության մաս է կազմում». վերլուծաբաններ


«Էրդողանի կողմից հնչեցված ցավակցական հայտարարությանը նախապատրաստվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ընթացքում զոհվածների ազգականներին վերջերս հասցեագրված ցավակցական հայտարարությանը, վերլուծաբանների կարծիքով, վերջինիս ավելի լայնածավալ ռազմավարության մաս է կազմում:

Բրյուսելի «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Սինհան Յուլգենի կարծիքով, Էրդողանի կողմից հնչեցված ցավակցական հայտարարությանընախապատրաստվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

«Այս հայտարարությանը լրացուցիչ քայլեր կհետևեն», - ասել է Յուլգենը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սակայն մերժել է Անկարայի կողմից հնչեցված ցավակցական հայտարարությանը՝ ասելով, որ «հայերի ցեղասպանությունը մեկ օրում չի սկսվել և մեկ օրում չի ավարտվել»:

«Այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք համոզված ենք, որ հանցագործության ժխտումը հանցագործության ուղղակի շարունակությունն է: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը», - Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ուղերձում ասել էր Հայաստանի նախագահ Սարգսյանը:

Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարի համաձայն, Հայոց ցեղասպանության հարցում Էրդողանի կողմից ձեռնարկվելիք քայլերը սահմանափակ են:

«Նկատի ունենալով նախագահ դառնալու իր ծրագիրը և ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած գաղափարները, սա առավելագույն սահմանն է, որը նա չի կարող հատել, և դա որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններին», - նշել է Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Աքթարը:

Բրյուսելի «Քարնեգի» հիմնադրամի հրավիրված վերլուծաբան Սինհան Յուլգենի կարծիքով սակայն, անկախ այն բանից, թե արդյոք հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ, թե ոչ, «Էրդողանը դիվանագիտական կարևոր հաջողություն է գրանցել»:
XS
SM
MD
LG