Մատչելի հղումներ

Ամերիկան նշում է Անկախության օրը


Հուլիսի 4-ին լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Անկախության հռչակագրի ընդունման 237-րդ տարեդարձը

Միացյալ Նահանգներում հինգշաբթի օրը նշվում է Անկախության օրը:

Հուլիսի 4-ին լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Անկախության հռչակագրի ընդունման 237-րդ տարեդարձը, որով երկիրը հռչակել է իր անկախությունը Մեծ Բրիտանիայի կառավարումից:

Միացյալ Նահանգներում այս օրը սովորաբար տոնում են՝ անցկացնելով շքերթներ, հռավարություններ, սպորտային միջոցառումներ և համերգներ: ԱՄՆ-ում հուլիսի չորսին փողոցներն ու շենքերը պատվում են Միացյալ Նահանգների դրոշի գույները՝ կարմիրը, սպիտակն ու կապույտը, կրող զարդարանքները:

Նյու Յորքում գտնվող ազատության համաշխարհային խորհրդանիշ Ազատության արձանն այսօր առաջին անգամ այցելուներ կընդունի՝ անցյալ տարի Նյու Յորքին ուժգին հարված հասցրած «Սենդի» փոթորկից հետո: Փոթորիկը չէր վնասել 93 մետր բարձրություն ունեցող արձանը, սակայն մեծ ավերածություններ է պատճառել այն կղզում, որի վրա կանգնած է արձանը:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ազգային զբոսայգում հուլիսի չորսին կանցկացվի ավանդական տոնակատարություն, որը կվարի երգիչ և կոմպոզիտոր Բարի Մանիլոուն: Համերգից հետո ԱՄՆ-ի մայրաքաղաքում տոնական հրավառություն կանցկացվի:

Թոմաս Ջեֆերսոնի կողմից 1776 թվականի հունիսին մշակված Անկախության հռչակագիրն Ամերիկայի ազատության ամենամեծ խորհրդանիշներից է: Մայրցամաքային կոնգրեսը հավանության է արժանացրել այս փաստաթուղթը նույն թվականի հուլիսի 4-ին:
XS
SM
MD
LG