Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերը երկուշաբթի օրը ռմբակոծել են Դամասկոսի մի քանի արվարձան: Այս հարվածները, ըստ ակտիվիստների և խաղաղ բնակիչների, դարձել են արդեն 19 ամիս շարունակվող ապստամբության ընթացքում օդային ամենաուժգին հարձակումները:
Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կառավարական կործանիչներն օդային առնվազն վեց հարված են հասցրել մայրաքաղաքի տարբեր արվարձանների ուղղությամբ, ներառյալ Ռանքուս ու Հարաստան:
Իրավապաշտպանները հայտնել են նաև ծավալված ծանր մարտերի մասին, որոնք բռնկվել են այն ընթացքում, երբ կառավարական ուժերը փորձել են վերահսկողություն հաստատել ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ:
Ընդդիմության ակտիվիստների համաձայն, երկուշաբթի օրն իրականացված հարձակումների պատճառով ոչնչացվել է ավելի քան 100 շինություն, բնակչությունը լքել է մի քանի թաղամաս:
Սիրիայի պետական պաշտոնյաներն իրենց հերթին հայտնել են, թե «ահաբեկիչների կողմից մեքենայի միջոցով իրականացված պայթյունի հետևանքով» զոհվել է տասը մարդ, պայթյունից վնասվածքներ է ստացել 41 խաղաղ բնակիչ: Պետական մարմինների համաձայն, պայթյունն իրականացվել է Դամասկոսի Ջարամանա արվարձանում, որը վերահսկվում է նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումների կողմից:
Մահմեդական «Էյդ ալ-Ադհա» տոնի ընթացքում հայտարարված քառօրյա զինադադարը խախտելու մեջ հակամարտող կողմերը մեղադրում են միմյանց:
Հրադադարի խախտման կապակցությամբ խորը հուսահատություն է արտահայտել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Հարավային Կորեա կատարվող իր այցի շրջանակներում ունեցած ելույթի ընթացքում երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը անել հնարավորին ամեն ինչ՝ Սիրիայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով: