ԱՄՆ-ի Սպիտակ տան պաշտոնյաները երկուշաբթի օրը հայտնել են, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականների հետ բանակցությունների սեղան չի նստի, եթե նման բանակցությունների ընթացքում պարտքային պարտավորությունների չկատարումն օգտագործվի որպես ճնշման միջոց: Նրանք վերահաստատել են նաև, որ Միացյալ Նահանգների կողմից կատարվող փոխառությունների վերին շեմի բարձրացումը կախված է ԱՄՆ-ի Կոնգրեսից:
«Պատմության մեջ չի եղել այնպիսի ժամանակաշրջան, երբ քաղաքական որևէ լուրջ խմբակցության կամ կուսակցության ռազմավարությունը ներառի պարտքային պարտավորությունների չկատարման վտանգը որպես քաղաքական օգուտներ կորզելու միջոց», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տակ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Ջին Սպերլինգը՝ «Պոլիտիկո» պարբերականի կողմից կազմակերպված հարցազրույցի ժամանակ:
ԱՄՆ-ի Սպիտակ տակ Ազգային տնտեսական խորհրդի տնօրենի այս հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Ջոն Բեյները կոշտ դիրք է զբաղեցրել երկրի կառավարության գործունեության դադարեցման պատճառը դարձած քաղաքական ճգնաժամի շուրջ և սպառնացել , որ Միացյալ Նահանգներն արդեն հոկտեմբերի 17-ին չի կատարի պարտքային իր պարտավորություններն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չգնա զիջումների:
Ջին Սպերլինգի համաձայն, երկրի պետական պարտքը քաղաքական զիջումների դիմաց պատանդ պահելը կարող է վերածվել վտանգավոր նախադեպի:
«Կարող եք պատկերացնել, թե դրան ինչ կհետևի: Այն կօգտագործվի նորից և նորից, և հանրապետական կուսակցության անդամի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու դեպքում հակառակ կողմը վրեժխնդիր կլինի», - ասել է Սպերլինգը:
ԱՄՆ-ի Սպիտակ տակ Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Սպերլինգն ու Սպիտակ տան տնտեսական խորհրդականների խորհրդի նախագահ Ջեյսոն Ֆերմանն ասել են, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից 16,7 տրիլիոն դոլար կազմող պետական փոխառությունների վերին շեմը չբարձրացնելու մասին որոշում կայացնելու դեպքում այս խնդիրը հեշտ չի լուծվելու: Նրանց համաձայն, ԱՄՆ-ի սահմանադրությամբ երկրի նախագահին չի տրամադրվում պետական պարտքի վերին շեմը միակողմանի բարձրացնելու մասին որոշում կայացնելու լիազորություն: